Բաքուն ներկայացրել է Արցախի հայերի «վերաինտեգրման ծրագիրը»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրապարակել է Արցախի հայերի, այսպես կոչված, «վերաինտեգրման ծրագիրը»։ Այն ներառում է գործողություններ 5 ուղղություններով՝ իրավական և վարչական ոլորտ, անվտանգության ոլորտ, տնտեսական ոլորտ, սոցիալական ոլորտ, մշակույթի, կրթության և կրոնի ոլորտ։

Նշվում է, որ իրավական և վարչական ոլորտի շրջանակում «հայ բնակիչների բնակության տարածքներում» կառավարումն իրականացվելու է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով, իսկ բնակիչները «կարող են ներգրավվել հատուկ առաքելությունների աշխատանքում»։

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ այստեղ ձևավորվելու են մունիցիպալիտետներ։ Բնակիչների քաղաքացիության հարցերը լուծվում են համապատասխան ընթացակարգերի հիման վրա՝ Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան:

Անվտանգության ոլորտում «զինաթափման և զորացրման ավարտից և բնակիչներից ողջ զենքի առգրավումից հետո» Ադրբեջանի ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:

Տնտեսական ոլորտում նախատեսված է, մասնավորապես, բնակիչների ապրած տարածքներին ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքները որոշակի ժամանակահատվածում հասցնել հանրապետական ​​միջինի մակարդակին։ Լինելու են մաքսային և հարկային արտոնություններ։ Բացի այդ, ըստ ծրագրի, ապահովված է Ադրբեջանի ազգային արժույթի ամբողջական ներդրումը շրջանառության մեջ։ Տրամադրվելու են սուբսիդիաներ։

Սոցիալական ոլորտում բնակիչներն ընդգրկված են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձերի և սոցիալական նպաստների, զբաղվածության ծրագրերով: Բնակիչներն օգտվելու են բջջային ծառայություններից (Mobile ASAN և Mobile DOST):

Մշակույթի, կրթության և կրոնի բնագավառում բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթն ու էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ապահովվելու է նաև կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը, հայերենի օգտագործման հնարավորությունը։ Իսկ, թե ինչ երաշխիքներով ու մեխանիզմերով է դա իրականացվելու, պարզ չէ։

Էմմա Չոբանյան