Բակո Սահակյանը Ֆրանսուա Ռոշբլուանի հետ քննարկել է Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսուա Ռոշբլուանի ավանդն Արցախ-Ֆրանսիա եւ հայ-ֆրանսիական կապերի զարգացման ու ընդլայնման գործում՝ նշելով, որ նա մեծ հարգանք է վայելում Արցախում: