1 միլիոն կրոն․ Դանիան Հայաստանին մարդասիրական օգնություն է հատկացնում
Քաղաքականություն
29.09.2023 | 18:07ՀՀ-ում Դանիայի դեսպան Անն Թոֆթ Սորենսենը X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացնում է, որ Դանիան Հայաստանին մարդասիրական օգնություն է հատկացնում։
«Դանիան 1 միլիոն կրոն է հատկացնում Հայաստանին մարդասիրական օգնության համար՝ Դանիայի Կարմիր Խաչի միջոցով»,- գրել է դեսպանն ու Գորիսում արցախցիներին ընդունող հումանիտար կայանից լուսանկարներ է հրապարակել։