Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ից տեղափոխված 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյունից տուժածներից 86 անձ սեպտեմբերի 27-ի դրությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում. նրանցից ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:

«Բոլորը նույնականացված են: Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, ունենք նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են, սակայն բոլորը գիտակցության մեջ են: Բուժառուներից մեկը կին է, մնացածը՝ տղամարդ»,- նշեց նա:

Կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ մասնագիտական ռեսուրսը բավարարում է, ունեն կամավորներ՝ բուժքույրական, սանիտարական աշխատանքը կատարվում է, ինչը չափազանց կարևոր է: Նրա խոսքով՝ այրվածքաբանության թիմը փորձառու է: ՈՒնեն Իսպանիայից՝ 4, Մեծ Բրիտանիայից 1 բժիշկ, որոնց թվում են վերակենդանացման մասնագետը, պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբույժները:

«Ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ հարազատների հետ տարվող աշխատանքը սահմանափակվում է, թեպետ, դա ևս շատ կարևոր է: Հիմա բժշկական անձնակազմին պետք է մաքսիմալ ազատ թողնել, որպեսզի կարողանան կատարել իրենց առաջ դրված պարտավորվածությունը»,- ասաց նա:

Կենտրոնը հոգում է բուժառուների սննդի, հագուստի հարցը: Այդ համատեքստում հատուկ պարագաներ են հատկացվում բուժման պրոցեսը պատշաճ ու դյուրին կազմակերպելու համար։

«Այս պահին բժշկական տեսանկյունից ամեն ինչ արվում է. թե՛ նախարարությունը, թե՛ տարբեր կազմակերպություններ մեզ աջակցում են, ինչ անհրաժեշտ է՝ մենք ունենք»,- ընդգծեց նա:

Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այս պահին բուժհաստատությունը սահմանափակել է հիվանդների հոսքը, բայց առկա են թեթև վիճակում գտնվող բուժառուներ, որոնց այլ բաժանմունք տեղափոխելու պարագայում հնարավոր կլինի հավելյալ ժամանակ հատկացնել առավել ծանր հիվանդներին։

«Այրվածքաբաններին որոշակի ծանրաբեռնվածությունից ազատելով՝ կկարողանանք հաջորդ ընդունելությունն իրականացնել»,- շեշտեց նա:

Հովհաննիսյանը նշեց՝ բուժառուների մի մասի մոտ այրվածքի մակերեսն է մեծ՝ դեմքի, վերջույթների հատվածում, մյուս մասի մոտ մակերեսը փոքր է, սակայն այրվածքը խորն է, ինչը վիրաբուժական աշխատանք է պահանջում:

Կենտրոնից տեղեկացրեցին՝ այս պահին բոլորը վիրակապման փուլում են: Օրվա ավարտին ծանրության վիճակի հստակ գնահատական կունենան:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սեպտեմբերի 27-ի Ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: