Էրդողանը կարծում է, որ ամերիկացի սենատոր Մենենդեսի հետ կապված սկանդալը կարագացնի Թուրքիային F-16 ինքնաթիռների փոխանցումը

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի դատավարությունը և նրա հեռացումը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից Թուրքիային հնարավորություն է տալիս արագորեն ձեռք բերել F-16 կործանիչներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Ինտերֆաքսը։

«Այս զարգացման շնորհիվ մենք կարող ենք հնարավորություն ունենալ արագացնել F-16-երի գնումը: Մենենդեսը և նմանատիպ մտածելակերպ ունեցող մարդիկ խոչընդոտներ են ստեղծում ոչ միայն F-16-ի դեպքում, այլև բոլոր այլ հարցերում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Hürriyet»-ը։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը կասեցրել էր Թուրքիայի հետ 40 նոր F-16-երի և գործող ինքնաթիռների արդիականացման փաթեթների մատակարարման գործարքը, քանի որ մի խումբ կոնգրեսականներ հրաժարվել էին համաձայնություն տալ դրան, քանի դեռ Թուրքիան չի վավերացրել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Միաժամանակ, սենատոր Մենենդեսը, որն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, արգելափակել էր F-16-ի վաճառքի գործընթացը։

Հիմա Էրդողանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կրկին այս հարցը քննարկելու մտադրության մասին։ Նա հավելել է, որ Անկարան Վաշինգտոնից հստակ դիրքորոշում է ակնկալում F-16-ի վաճառքի հարցում։

Անցյալ շաբաթ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Մենենդեսին և նրա կնոջը մեղադրել էր կոռուպցիայի և Եգիպտոսին գաղտնի օգնություն ցուցաբերելու համար իրենց ազդեցությունն օգտագործելու համար: