Արա Մինասյանը համաձայն չէ այն տեսակետին, որ հիվանդանոցում կատարվող ստուգումների պատճառը Սարգսյանի հետ իր խնամիական կապն է. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ չի բացառել, որ աշխատանքից կազատի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է: Նախարարը հայտարարել է, թե նախարարությունը շարունակում է ստուգումները այդ ԲԿ-ում, հայտնաբերել է չարաշահումներ: Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ որեւէ մտահոգություն չունի: «Ստուգումներ իրականացնող հանձնաժողովը պետք է փաստաթուղթ գրի, որ բոլորս տեսնենք, որպեսզի կա՛մ համաձայնենք, կա՛մ ոչ»,- ասել է նա:

Միաժամանակ Մինասյանը չի համաձայնել տեսակետի հետ, որ բժշկական կենտրոնում կատարվող ստուգումների պատճառը Սարգսյանի հետ իր խնամիական կապն է: «Իհարկե, ո՛չ: …Իմ գործընկերները ստուգում են իրենց հատկացրած խոշոր գումարները»,- ասել է նա: