ՀՀ շտապօգնության մոտ 30 մեքենա ուղևորվում է Արցախ

Լուրեր

06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քիչ առաջ շտապօգնության մոտ 30 մեքենա Կարմիր Խաչ միջազգային մարդասիրական կազմակերպության ուղեկցությամբ ուղևորվեց Արցախ։ Այս մասին հայտնում է FactorTV-ի թղթակիցը՝ Գորիսից Արցախ տանող մայրուղու առաջին անցակետից։

Մենք փորձեցինք կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ, հասկանալով՝ արդյո՞ք մեքենաներն Արցախում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորներին պետք է Հայաստան տեղափոխեն, սակայն գերատեսչության հետ կապվելու և տեղեկություն ստանալու մեր փորձերն առայժմ արդյունք չտվեցին։ Նոր տեղեկություններ ունենալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ, այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Արցախի ՄԻՊ-ը ավելի ուշ հայտնեց, որ վիրավորների թիվն անցնում է 290-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Այսօր առավոտյան Երևանը հաղորդեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։ Մայրաքաղաքի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։