«Ես մտադիր չեմ դատի տալ Արփինե Հովհաննիսյանին»․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը

-Այսօր մեծ աղմուկ է հանել ԸՕ բարեփոխումներին նվիրված ԱԺ նիստում Ձեր խոսքի ընթացքում Արփինե Հովհաննիսյանի արած հայտարարությունը, ով իր գործընկերների հետ զրույցում, հավանաբար տեղյակ չլինելով, որ իր բարձրախոսը անջատված չէ, ասում է․ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Տիկին Հովհաննիսյանն արդեն ներողություն է խնդրել եւ ասել, որ Ձեզ նկատի չի ունեցել։ Դուք, սակայն, ասել եք, որ , ըստ էության, ձեզ նկատի ունի։ Տիկին Հովհաննիսյանի պարզաբանումը Ջեզ համար համոզիչ չէ՞ր։

-Ես բավականին բարձր կարծիքի եմ Արփինե Հովհաննիսյանի հայոց լեզվի իմացության եւ մտքերը ճիշտ ձեւակերպելու ունակության մասին։ Եվ Արփինե Հովհաննիսյանի խոսքերից հստակ է, որ խոսքն ինչ-որ անձի մասին է, եւ քանի որ էդ ընթացքում ես եմ խոսում, ձեռքերի ժեստերը մոտավորապես իմ ուղղությամբ է, ես ենթադրում եմ, որ խոսքն իմ մասին է։ Կոնտեքստից կարելի է էդ եզրահանգման գալ։ Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ իրավիճակն է այդպես նկարագրում, որպես մտավոր հետամնաց իրավիճակ։ Եվ մտավոր հետամնաց իրավիճակի հետ ի՞նչ են քննարկում։ Ես մի քիչ թերահավատ եմ մոտենում այդ մեկնաբանմանը։

-Արփինե Հովհաննիսյանի այդ արտահայտությունը, որը ձեր կարծիքով ուղղված էր Ձեզ, չի տարածվու՞մ նաեւ կառավարության վրա, որը Ձեզ նշանակել է ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար։

-Ես չեմ կարծում, որ այստեղ հարցն այն է, թե իմ հասցեին ինչ ասվեց։ Էնպես չի, որ ես դրանից կաշկանդվեցի եւ նեղված եմ։ Հարցն այն է, որ դա խորհրդարանում հնչող բառապաշար չի։ Նախկինում էլ նման դեպքեր եղել են, դա ողջունելի չէ։

-Երեկ առողջապահության նախարարը, խոսելով հաշմանդամների խնդիրներից, ասաց, որ եթե մենք ուզում ենք լինել հասուն հասարակություն, պետք է մեծ ուշադրություն դարձնենք հաշմանդամների խնդիրներին, այլապես կմնանք թերհաս հասարակություն։ Արփինե Հովհաննիսյանի այդ արտահայտությունը եւ նախարարի այս խոսքերը բառապաշարային իմաստով չե՞ն լրացնում միմյանց։

-Չեմ կարծում, որովհետեւ խնդիրը՝ կապված հաշմանդամների հանդեպ պետական քաղաքականության վերաբերմունքի հետ, կա։ Չկա հանրային մեծ պահանջ էդ խնդիրը լուծելու։ ԸՕ քննարկումների սահմաններում մտածում էինք, թե ինչ անենք, որ հաշմանդամների համար հասանելի դարձնենք քվեարկության իրավունքից օգտվելը։ Չեմ կարծում, որ հասարակությունից նման պահանջ կա։ Ես չգիտեմ, թե ինչ կոնտեքստում է առողջապահության նախարարն ասել։

-Արտահայտությունը՝ մտավոր հետամնաց, հնչել է ԱԺ փոխնախագահի մակարդակով։ Ձեր կարծիքով ի՞նչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվի Արփինե Հովհաննիսյանը՝ էթիկական, քաղաքական․․․

-Առաջին հերթին խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է։ Ուղղակի պետք է հանրությունը տեսնի, իր գնահատականը տա, իր եզրակացությունները կատարի։ Ես մտադիր չեմ Արփինե Հովհաննիսյանին դատի տալ, փոխհատուցում պահանջել։ Ես ընդդիմությանը դատի տալու ջատագով չեմ։ Անգամ եթե այս արտահայոտթյունն արվել է ոչ թե իմ հասցեին, այլ քննարկման հասցեին, միգուցե ավելի վա՞տ։

-Եվ դուք իսկապե՞ս ջերմ հարաբերություններ ունեք միմյանց հետ։

-Մենք բավականին բարիդրացիական հարաբերություններ ունեինք։

-Կպահպանվե՞ն էդ հարաբերությունները։

-Դժվար։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:

Մհեր Արշակյան