Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի գլխավորած պատվիրակությունը

Լուրեր

06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հավելելով, որ Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան։

Factor.am-ի տեղեկություններով՝ ամերիկյան պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան։

«Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի մեկնելու են Հայաստան։ Այս մասին հայտնել է ամերիկացի պաշտոնյա՝ այն իրավիճակի ֆոնին, որ Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերը զանգվածային արտագաղթ են սկսել։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի և պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը կլինի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցը Հայաստան անցյալ շաբաթվա հրադադարից հետո:

Աղբյուրն ասել է, որ Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությունը»։

Փաուերը կլինի USAID-ի առաջին ղեկավարը, որը ժամանում է Հայաստան։ Նա հաստատելու է ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ և իր մտահոգությունը կհայտնելի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության վիճակի առնչությամբ և կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները։

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների մասին զեկույցներով և կոչ է անում ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը  և առևտրային երթևեկությունը»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է աղբյուրը։