Դատարանը ինչպես մինչ հեղափոխությունն էր կաշկանդված և կատարում էր Դատախազության պատվերը, այնպես էլ հեղափոխությունից հետո շարունակում է  նույնկերպ գործել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

Փաստաբան Արա Զաքարյանը հեղափոխությունից հետո արդարադատության համակարգում որևէ փոփոխություն չի նկատում, քանի որ դատավորներից ոմանք շարունակում են գործերը քննել աննախադեպ խախտումներով։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից քննվող գործերից մեկին, որը վերաբերում է իր պաշտպանյալ Արմեն Սարգսյանին, ասաց փաստաբանը․  «Մենք այս գործով որևէ փոփոխություն չենք տեսնում, և դատարանը ինչպես մինչ հեղափոխությունն էր կաշկանդված և կատարում էր Դատախազության պատվերը, այնպես էլ հեղափոխությունից հետո շարունակում է  նույն կերպ գործել»։

Վերջինիս խոսքով՝ դատարանը ձևականորեն և առանց հիմնավորման մերժում է իր ներկայացրած  միջնորդությունները, և ստացվում է այնպես, որ դատական ակտից բոլորը գոհ են, բացի արդարադատությունից։ 

Արա Զաքարյանը նշեց, որ այս գործը գալիս է փաստելու, որ Դատախազությունը շարունակում է դատարանի վրա ճնշում գործադրել կամ, գուցե, կան կոռուպցիոն սխեմաներ։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։