Մտածելն այսօր մոդայիկ զբաղմունք չէ. ապաքաղաքական զրույց Արա Աթայանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Արեգնազան» դպրոցի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արա Աթայանը: Նրա կարծիքով՝ կասկածելի է այն թեզը, թե կրթությունը մի ոլորտ է, որը պարտադիր պետք է սպասարկի տնտեսության կարիքները: Դա, ըստ հաղորդման հյուրի, սպառողական մոտեցում է, որը որպես կրթության «արտադրանք»՝ տեսնում է որոշակի օպերացիաներ կատարող շարքային արհեստավորին և զանազան ապրանքների զանգվածային սպառողներին: Մինչդեռ, մասնավորապես, միջնակարգ դպրոցի առաքելությունն է՝ լավ քաղաքացի, լավ ընկեր, հետագայում՝ լավ ծնող դաստիարակելը:

45 րոպե դաս պատմելը, այնուհետև 45 րոպե դաս հարցնելը, Արա Աթայանի կարծիքով, անիմաստ է, բայց դա հեշտ է: Եթե մարդը կոչում չունի ուսուցիչ աշխատելու, եթե նա չի զգում իր յուրաքանչյուր խոսքի պատասխանատվությունը, եթե նրան չի հետաքրքրում մարդու կայացման հրաշքը, այդպիսի անձնավորությունը դասի ընթացքում զբաղվելու է ժամանակ սպանելով:

Հաղորդման հյուրը հնացած է համարում դպրոցում գնահատականներ նշանակելու պրակտիկան: Սակայն, ըստ նրա, անընդունելի է նաև թվանշանները ծավալուն թղթաբանությամբ փոխարինելու պահանջը:

Ինչու է հեռախոսը կլանում այօրվա դեռահասների գրեթե ամբողջ ժամանակը: Մանկավարժը խնդրի արմատը տեսնում է ծնողների, մեծահասակների կեցվածքի մեջ, երբ 1-1,5 տարեկանից սկսած երեխայի ձեռքը տալիս են հեռախոսը կամ պլանշետը՝ այդ երեխային ժամանակ չհատկացնելու նպատակով: Ծնող լինելը, Արա Աթայանի կարծիքով, հսկայական պատասխանատվություն է, որը ենթադրում է երեխաների կրեատիվությանը, երևակայությանը, ոչ շաբլոնային մտածողությանն ուղղված քայլեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան