ԵԽ պատգամավորը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը համարում է Հայոց ցեղասպանության շարունակություն

Լուրեր

07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:

«Ամեն ինչ սկսվել է որպես ցեղասպանություն 1915 թ․-ին թուրքերի կողմից, և շարունակվում է այսօր որպես ցեղասպանություն և էթնիկ զտում պարոն Ալիևի կողմից, որը պարոն Էրդողանի մտերիմ գործընկերն է։ Ցավոք, նա նաև Եվրոպական միության մտերիմ գործընկերն է։ Վերջերս տիկին ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ պարոն Ալիևը և Ադրբեջանը հուսալի գործընկեր են, քանի որ մենք կուրացած ենք, քանի որ մենք ցանկանում ենք բնական գազ գնել Ադրբեջանից և հեռանալ Ռուսաստանից», – նշեց պատգամավորը։

Գիորգիուն հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղում հայերը հարձակման ենթարկվեցին այն ժամանակ, երբ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համատեղ զորավարժություններ էին ընթանում։