Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Լուրեր

Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
Բոլորը

Կրթական հաստատություններում ներառական կրթության համար առկա չեն բավարար պայմաններ, ավելին՝ վերապատրաստված չեն նաև մանկավարժները։  Այս մասին այսօր «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարներն իրենց խոսքում կարևորել են գերատեսչությունների միջև համակարգված աշխատանքը և շեշտել, որ ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է նախևառաջ ներառական հասարակություն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և վերոհիշյալ նախարարությունների համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացվել են ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները, որոնք տեղ են գտել  Պաշտպանի զեկույցներում, ինչպես նաև հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը, սոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ հասնել խնդիրների լուծմանը։

Նշենք, որ  վաղ առավոտյան Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են ներառական նախադպրոցական կրթություն ապահովող Երևանի թիվ 92 մանկապարտեզ։ Նրանք քննարկել են պոլիկլինիկա-մանկապարտեզ-դպրոց ներառական մոդելով աշխատող շղթայի էֆեկտիվությունը և այլ հաստատություններում տեղայնացնելու տարբերակները։