Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունը խաթարում է տևական խաղաղություն հաստատելու ջանքերը․ Լիտվայի ԱԳ նախարար
Լիտվայի ԱԳ նախարար Գաբրելիուս Լանդսբերգիսը կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները։
«Ղարաբաղի հայերի դեմ ամիսներ շարունակվող շրջափակումից հետո Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունը խաթարում է տևական խաղաղություն հաստատելու՝ միջազգային համայնքի ջանքերը: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և երկխոսություն սկսել Բաքվի ու Ղարաբաղի հայերի միջև՝ որպես խաղաղ գոյակցության միակ ճանապարհ»,- գրել է Լանդսբերգիսը X-ի իր էջում։
Էմմա Չոբանյան