Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի քննարկումներին և միջոցառումների
Սեպտեմբերի 18-24-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նախատեսվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։