Քանի՞ երևանցի գիտի Ավանի 6-րդ դարի տաճարի մասին. ապաքաղաքական զրույց Անուշ Տեր-Մինասյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ճարտարապետ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը: Նրա կարծիքով՝ հաճախակի կրկնվող պնդումները, որ 30 տարվա ընթացքում մայրաքաղաքի տեսքն աղճատված է, որոշակիորեն չափազանցված են: Իհարկե, անկախության, ինչպես նաև խորհրդային տարիներին բազմիցս ընդունվել են չափազանց անհաջող, երբեմն էլ հանցավոր որոշումներ, սակայն, ըստ հաղորդման հյուրի, քաղաքը կենդանի օրգանիզմ է, և տասնամյակների ընթացքում չի կարող նույնը մնալ:

Ըստ ճարտարապետի՝ Երևանի գլխավոր հատակագիծն այսօր թարմացման կարիք ունի, այն պետք է համապատասխանեցվի այսօրվա մարտահրավերներին:

Խոսելով Ալեքսանդր Թամանյանի ժառանգության մասին՝ նա համոզմունք է հայտնել, որ նշանավոր ճարտարապետի գաղափարներից շատերը հնարավոր է իրագործել նաև այսօր: Մասնավորապես, խոսքը «քաղաք-այգու» գաղափարի մասին է, բայց դրա համար պետք է վերջ տալ չկանոնակարգված շինարարությանը Երևանի կենտրոնում:

Որոշ սխալներ, որոնք արվել են նախորդ տասնամյակներում, հնարավոր չէ այլևս ուղղել՝ կառուցված բազմահարկ շենքերն այլևս քանդման ենթակա չեն: Բայց Անուշ Տեր-Մինասյանը կարծում է, որ առանձին դեպքերում գործընթացները շրջելի են: Նա նկատի ունի, մասնավորապես, Մաշտոնի պողոտայի Փակ շուկան, որի նախնական տեսքը կարելի է վերականգնել, ինչպես նաև խաղահրապարակների տեղը կառուցված ավտոտնակները, որոնք պետք է ապամոնտաժել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան