ՌԴ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները խոչընդոտում են գազային հանգույցի ստեղծմանը

Լուրեր

08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
Բոլորը

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը հետաձգվել է Մոսկվայի և Անկարայի միջև տարաձայնությունների պատճառով, թե որ կողմն է այն շահագործելու։ Այս մասին հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։

«Կան կառավարման խնդիրներ, վիճում են, թե ով պետք է կառավարի հանգույցը», – ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ: «Գազպրոմ»-ի և Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները չեն պատասխանել Reuters-ի հարցումներին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է 2022 թվականի հոկտեմբերին Թուրքիայի տարածքում գազային հանգույց ստեղծել Եվրոպա ռուսական վառելիք մատակարարելու համար։ Նրա կարծիքով՝ դա հնարավոր կդարձներ փոխհատուցել Բալթիկ ծովում պայթեցված «Հյուսիսային հոսք» գազատարներով տարանցման կորցրած ծավալը։

Սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած բանակցություններից հետո Պուտինը հայտարարել էր, որ «Գազպրոմը» թուրքական Botas ընկերությանն է փոխանցել հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզի նախագիծը։ Սակայն, ըստ նրա, դեռևս անհրաժեշտ է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, համաձայնեցնել հանգույցի գործունեության իրավական դաշտը և «գնված գազի առևտրի և փոխանցման սխեմաները»։

Եվրամիությունը քննադատում է Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերը. որոշ եվրոպական երկրներ մտահոգված են, որ թուրքական կենտրոնի օգնությամբ Ռուսաստանը կկարողանա շրջանցել ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի պատերազմի պատճառով՝ խառնելով իր մատակարարումները այլ երկրներից վառելիքի հետ, նշում է Reuters-ը։