Արտոնություն` Աշոտ Արսենյանին, որի կառուցած թաղամասում պաշտոնյաները բնակարաններ են գնում

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը 102 մլն դրամի մաքսային տուրքից ազատելու արտոնություն կտա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կառավարության կայքից։

Արսենյանի ընկերությունը նախատեսում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․7 մլրդ դրամի ներդրում քարշակների և կիսակցորդների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Հիշեցնենք` Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը, Փաշինյանի ղեկավարած ՔՊԿ ցուցակով դարձել է Ջերմուկի քաղաքապետ։ Իշխանության բարձրաստիճան առանցքային ներկայացուցիչներ` Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը բնակարաններ են գնել Արսենյանների «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Հետաքննող լրագրողներն այս գործարքներից որոշներում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում։

 

Հիշեցնենք, որ գործարար Արսենյանի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա հուլիսին ավելի վաղ հարուցված քրեական գործի հատկանիշներով Վահագն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` զինվորական ծառայության զորակոչից խուսափում` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով: Հետագայում, սակայն, այս գործը կարճվեց, Վահագն Արսենյանն էլ հայտնվեց ՔՊ-ի ցուցակում։

Նարեկ Կիրակոսյան