533 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչ ունենք․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մտահոգություն հայտնեց կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներին ներգրավելու հարցի առնչությամբ: Նա վկայակոչեց իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին ուսուցիչների մասնակցության դեպքերը՝ այն որակելով վարչական ռեսուրսի չարաշահում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ի պատասխան նշեց, որ վարչական ռեսուրսի օգտագործման քննարկման որևէ թեմա չկա․ «Եթե կլինեն փաստեր, որ փորձ կարվի ուսումնական հաստատությանը ուղղորդմամբ տանել հանրահավաքի, կստանան օրենքով սահմանաց իրենց պատիժը»։

Նախարարը նշեց, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում տեղ գտած թվերը, որոնք վերաբերում էին ուսումնական հաստատությունների մանկավարժներին հանրահավաք տանելուն, չեն համապատասխանում իրականությանը: Նշված է եղել, օրինկ, 114 դպրոցի անունը, մինչդեռ այդ դպրոցի տնօրենը, ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, թեև դրանց սահմանադրական իրավունքն ունի յուրաքանչյուր քաղաքացի:

Ինչ վերաբերում է պատգամավորի մատնանշած նոր դասագրքերի հարցին, նախարարը հորդորեց այն չանվանել ձախողում:

«Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ դասագրքերի նոր մրցույթի արդյունքում ունենք ավելի քան 40 տոկոս միջոցների խնայողություն, որը մեզ բերում է այն հարցադրումներին, որ տարիներ շարունակ ինչ գնով ենք մենք այդ դասագրքերը ձեռք բերել, և ինչ միլիոններ են արժեցել դրանք պետության վրա, երբ որ այդ ամենը կարող էինք ունենալ բոլորովին ուրիշ պայմաններով և ընթացակարգերով»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ եղել է բոլոր տպարաններում․ «Տպարանների ներկայացուցիչներն ինձ ասում էին, որ տարիներ շարունակ այդ մրցույթներին մոտ չէին եկել, որովհետև գիտեին, որ անիմաստ է և անօգուտ. յուրաքանչյուրն ուներ իր բաժինը մասնակցում էր և ստանում այն»,- ասաց նա:

Խոսելով դասագրքերի բովանդակության մասին՝ Ժաննա Անդրեասյանը խորհուրդ տվեց ծանոթանալ դրան․ «Մենք այնպես չէ, որ ունենք հավակնություն հենց միանգամից իդեալական դասագիրք ունենալու, և գտնում ենք, որ դա երկար ճանապարհ է: Տարիներ շարունակ մեր երկրում նոր գրքեր չեն գրվել: Բայց մի բան ակնհայտ է, որ արդեն իսկ առաջին փորձերը տալիս են այն հիմքերը, որ մենք կունենանք որակյալ դասագրքեր, նույնիսկ եթե պետք է գնանք ևս մեկ փուլ լրամշակումների և այդ անհրաժեշտ բարելավումներն անելու ճանապարհով»։

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս պահին ունենք 1562 ուսուցիչ, որոնք բարձրացված վարձատրություն են ստանում հավելավճարով: «Մենք ունենք շուրջ 6600 դիմում նոր փուլի մասնակցության համար, որը կսկսվի սեպտեմբերի 23-ից: Ինչ վերաբերում է 400 հազար և ավելի ստացող ուսուցիչներին, որովհետև ունենք նույնիսկ 533 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչ, ապա նրանք մի քանի տասնյակ են: Այդ տեղեկատվությունը մեր կայքում մանրամասն հրապարակված է»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։