Գորիսի օդանավակայանի վերագործարկման հեռանկարները ռեա՞լ են․ Խաչատրյանը՝ Սանոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն իրականացվել են։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ Գորիսի օդանավակայանի վերագործարկման հեռանկարները ռեա՞լ են։

«Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք, տեղում ծանոթացել են առկա իրավիճակին եւ նախանշել անելիքները։ Անելիքները կարող ենք երկու մասի բաժանել՝ բուն թռիչքուղին և կից ենթակառուցվածքները՝ շենք-շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։

Եվ աշխատանքները բաժանել ենք երկու փուլի՝ առաջին հերթին նախ թռիչքուղին կարգի բերել, համապատասխանել որոշակի ստանդարտների։ Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Կապանի օդանավակայանը հարակից կամ հարևան ռեզերվային օդանավակայան չունի։ Եվ լինում են դեպքեր, երբ Կապանի չվերթները կա՛մ չեղարկվում են, կա՛մ դեպք ենք ունեցել, երբ օդանավը Սյունիքից վերադառնում է Երևան, քանի որ այլ տեղ չունի, եթե անբարենպաստ եղանակային պայմաններ են։

Այսինքն՝ Գորիսի օդանավակայանը կարող է նախ այդ նպատակին ծառայել և Կապանում վատ եղանակային պայմանների դեպքում որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ Բայց վարչապետի հանձնարարականն ավելի լայն է՝ փորձել ոչ միայն ռեզերվային օդանավակայան ունենալ, այլ բերել տեսքի ասֆալտի ծածկույթն ու շենք-շինությունները եւ որպես օդանավակայան շահագործել։ Այդ ուղղությամբ հիմա որոշակի տեխնիկական փաստաթղթերի, ֆինանսական գնահատականի մշակման փուլում ենք։ Մոտ օրերս դարձյալ աշխատանքային խումբ է գործուղվելու»,- նշեց Սանոսյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ են առաջացել Երևան-Կապան թռիչքների ժամանակ՝ Սանոսյանը նշեց, որ արձանագրվել են որոշակի մասնագիտական խնդիրներ, որոնք լուծելուց հետո արդեն կանոնավոր չվերթներ են իրականացվում։

«Երկուշաբթի և ուրբաթ օրերն են թռիչքները, երկուշաբթի գնում-վերադառնում է և ուրբաթ օրն է գնում-վերադառնում։ Հիմա ժամերն ենք փոխել, բայց օրերը նույնն են։ Մենք արդեն 4 անգամ եղանակային պայմաններով պայմանավորված խնդիրներ ենք ունեցել։ Ընթացքում դեռ նոր սարքավորումների, հատկապես նավիգացիոն սարքավորումների տեղադրման կարիք ունենք, որոնք գնման գործընթացում են, ինչն ավելի կհեշտացնի սպասարկումը։ Բայց այս պահին հիմնականում պատրաստ է, նորմալ է, միակ խնդիրը, որն առաջանում է, դա եղանակային պայմաններն են։ Բայց նման խնդիր եղել է նաև ԽՍՀՄ տարիներին։ Հիմա նորմալ գրաֆիկով երկուշաբթի նորից սպասում ենք չվերթի»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։