Հայկ Մարությանն ինձ մոտ է եկել և խնդրել աջակցություն՝ քաղաքապետ դառնալու համար. Փաշինյան

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններում կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն մտցնել, կամ ճգնաժամ մտցնել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, դա նաև երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից և նպատակադրումներից»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ ուժերը քաղաքական դաշտը բաժանում են երեք մասի՝ արևմտամետներ, ռուսամետներ և մի հոգի էլ՝ Հայկ Մարությանը, հայտարարում է, որ իշխանությունը շեղվել է հեղափոխության գծից, Փաշինյանն ասաց. «Դա ինձ համար տարօրինակ պնդում և հայտարարություն է , որովհետև ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից:

Նույն Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա և բեմահարթակից հենց նման հայտարարություններ է արել: Բայց ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը իր բեմական կարիերայում առաջին անգամ է, որ քաղաքական ժանրի հումոր է անում և դրա բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի օբյեկտների և հերոսների հետ: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը հեղափոխական արժեքներից չի շեղվել, այլապես ինչպես նախկինում մեր գործընկերները բեմերից հումոր անելուց նախապես թույլտվութուն կստանային իշխանությունից, օլիգարխներից և մյուսներից»:

Փաշինյանը հակադարձեց Մարությանի այն պնդումներին, որ դեռ կոռուպցիա կա, և ինքը երկու տարի կաբինետներում զգուշացրել է իշխանություններին դրա մասին, ասաց, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ իր հետ նման խոսակցություն երբեք տեղի չի ունեցել:

«Նա ինձ մոտ է եկել և ինձնից է խնդրել աջակցություն Երևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու դառնալու համար և այդ աջակցությունը ստացել է ինձնից՝ պատրաստակամություն հայտնելով ՔՊ կուսակցության անդամ դառնալու և հավաստիացնելու, որ ինքը գալիս է այս թիմը ուժեղացնելու: Բայց մինչև օրս ես իրենից որևէ բացատրություն չեմ լսել, որ մենք հեղափոխության արժեքներից շեղվել ենք: Դա բացարձակապես չի համապաստխանում իրականությանը»,- նշեց Փաշինյանը։:

Մանրամասները՝ տեսանյութում։