Ալմաթիի հռչակագիրը պետք չէ հիշատակել բացասական համատեքստում. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Ալմաթիի հռչակագիրը ստորագրվել է 1991թ․ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների կողմից, բացի մերձբալթյան երկրներից: Այս մասին Հանրային եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հռչակագիրը ՀՀ խորհրդարանի կողմից վավերացվել է 1992 թ. փետրվարին, այսինքն` այդ հռչակագրին հղում անելը, փորձ անելը` այն ներկայացնել որպես նոր գործոն, նոր հանգամանք, որը վատթարացրել է ՀՀ կամ ԼՂ իրավիճակը, այնքան էլ ճիշտ չէ, այն 91-92 թթ․-ից եղել և շարունակում է մնալ ՀՀ օրենսդրության անբաժանելի մասը: Մեր գործողությունները, նաև` հետագա, մայիսի 14-ին տարածքների նշումով փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը, որևէ կերպ չեն հակասում ՀՀ 1991թ. Ալմաթիի հռչակագրի ստորագրման պահին վարած քաղաքականությանը: Եթե մենք վերադառնանք 1991 թ., այդ հռչակագրի ստորագրումից հետո ծանոթանանք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը` այդ առնչությամբ, կտեսնենք, որ նա ասում է` «ռուսական ինքնավարությունների մոդելն այն է, ինչ մենք ուզում ենք ԼՂ-ի համար»»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ` այդ հռչակագիրը «դեմոնիզացնելը» շատ վտանգավոր է, քանի որ դե յուրե և դե ֆակտո` հետխորհրդային երկրները անկախություն ինչ-որ տեղ ստացել են նաև այդ հռչակագրով:

Մանրամասները՝ տեսանյութում։