Ժամանակին նախարար Արսեն Թորոսյանին չէին հետաքրքրում մրցակցությունն ու բիզնես շահը. Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
Բոլորը

Նախատեսվում է օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն՝ ավտորիզացիոն նամակի և ծագման սերտեֆիկատի առկայության դեպքում. այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ընդգծեց Լուսինե Բադալյանը՝ իր և Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին զեկուցման ընթացքում:

Ըստ պատգամավորի՝ «Պետական գնումների մասին» օրենքով առաջնորդվելով՝ տենդեր հայտարարելիս հիմնականում հաղթում է այն կազմակերպությունը, որն առաջարկում է ամենամատչելի ծառայությունը, սակայն միշտ չէ, որ մատչելին որակի հետ համադրելի է լինում:

«Մրցակցության պարագայում պետությունը, պետական գնումներն ու հասարակությունը տուժում են, և որպեսզի կարողանանք ե՛ւ որակը բարձր պահել, ե՛ւ երաշխավորել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակն ու հուսալիությունը, նախագծով պահանջում ենք համապատասխանության համապատասխան հավաստագիր ու ծագման սերտեֆիկատ»,- նշեց նախագծի համահեղինակը:

Արսեն Թորոսյանի գնահատմամբ՝ ՔՊ-ական պատգամավորների բերած նախագիծը հակամրցակցային և խտրական։

«Ժամանակին նախարար Արսեն Թորոսյանին չէին հետաքրքրում մրցակցությունն ու բիզնես շահը, ինչը ողջունելի էր։ Այսօր առողջապահության որակի և ծառայությունների համար պայքարի ընթացքում լսել կարծիք, որ մենք որևիցե մեկի բիզնեսին վնաս ենք պատճառում, ազատ մչցակցային պայմաններ չենք ստեղծում, առնվազն տարօրինակ է, այն դեպքում, երբ նախագծով միանման չափանիշ է ներդրվում և այդ չափանիշի շրջանակներում է լինելու»,- նշեց Բադալյանը՝ կոչ անելով մարդկանց առողջության մասին մտածելը դնել առաջնային դիրքերում։

Մանրամասները՝ տեսանյութում։