Wildberries-ը մեկնարկում է հայ ձեռներեցներին աջակցման անվճար ծրագիր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Wildberries միջազգային առցանց հարթակը մախաձեռնում է նոր միջոցառումներ՝ աջակցելու հայ ձեռներեցներին, որոնք բախվում են շուկայում աճող առցանց մրցակցության հետ։ Այսպիսով, ընկերությունը մեկնարկում է անվճար վերապատրաստման ծրագրեր տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, ինչը թույլ կտա նրանց ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ հարթակում վաճառք սկսելու և իրենց բիզնեսը ծավալելու համար ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում․ տեղեկացնում են ընկերության հայաստանյան գրասենյակից։

Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո տեղական ձեռներեցության աջակցման ծրագրի շրջանակում Wildberries-ի փորձագետները նախատեսում են շաբաթական վերապատրաստման վեբինարներ անցկացնել առցանց բիզնեսը զարգացման վերաբերյալ: Հայ ձեռներեցների համար առաջին վեբինարը տեղի կունենա արդեն սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ին։ Փորձագետները կպատմեն, թե ինչպես սկսել առցանց վաճառք, ընտրել բիզնես մոդել, ինչպես գրանցվել հարթակում, նաև կիրառել հարթակում առաջխաղացման գործիքները: Wildberries-ը նաև կլոր սեղան կանցկացնի բիզնեսի ներկայացուցիչների համար․ մասնագետները կպատասխանեն ձեռներեցներին հուզող հարցերին, նաև աջակցություն կցուցաբերեն առցանց վաճառքը զարգացնելու հարցում։

Հիշեցնենք, որ Երևանում 2023թ․-ի հուլիսին անցկացվեց նմանատիպ առաջին սեմինարն ինչպես նոր, այնպես էլ գործող վաճառողների համար։ Դասընթացին մասնակցել են շուրջ 150 ձեռներեցներ և քննարկել առանցքային հարցեր։ «Մենք ձգտում ենք երկխոսություն ծավալել տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ և զարգացնում մեր ծառայությունները, որպեսզի հայկական բիզնեսը կարողանա զարգանալ առցանց հատվածում: Մենք վստահ ենք, որ ծրագիրը կբարելավի մեր գործընկերների ֆինանսական գրագիտությունը և թույլ կտա տեղական ապրանքները վաճառել 7 միջազգային շուկաներում։ Այսօր Հայաստանում ավելի քան 2000 ձեռներեցներ իրենց արտադրանքը վաճառում են մեր միջոցով։ Տեղական արտադրության արտադրանքը գնալով ավելի պահանջված է դառնում հարթակում: Այսպես, այս տարվա օգոստոսին Հայաստանում արտադրված ապրանքների վաճառքը կազմել է 4,5 մլրդ դրամ»,- հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։ Վեբինարի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի Տելեգրամում․ t.me/WB_Armenia հայ վաճառողների և t.me/globalwb ընկերության պաշտոնական ալիքներում։