Ընտանիքներում լինում են դժվարություններ, սակայն յուրաքանչյուրը շարունակում է կատարել իր գործը․ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
Բոլորը

Երևանի սիրելի բնակիչներ, հյուրեր, շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ այսօր ներկա գտնվելու համար։

Ես գիտեմ, որ քարոզարշավի մեկնարկից առ այսօր յուրաքանչյուրիս մտահոգությունը եղել և մնում են մեր պետության անվտանգային խնդիրները և ես ամենասկզբից էլ համարել եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում պետք է մեր աշխատանքը լավ կատարենք, որպեսզի կարողանանք լուծել ոչ միայն մեր առջև կանգնած խնդիրները, այլև այն խնդիրները, որոնք կախված են մեր մասնակցությունից։

Գիտեք, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, պետության մեջ էլ լինում են խնդիրներ, և Աստված մի արասցե, նաև ընտանիքներում լինում են դժբախտ դեպքեր, բայց ընտանիքի յուրաքանչյուր անդամ շարունակում է կատարել իր առջև դրված պարտականությունը․տան երեխաները ստանում են սնունդ, տան մաքրությունն է իրականացվում և ընտանիքը շարունակում է գործել։

Գուցե ոչ բնականոն կերպով, բայց շարունակում է գործել։

Այդպես են նաև մեր պետության առջև կանգնած խնդիրները։

Երևանը մեր պետության մի տարրն է և սրանք հերթական ընտրություններ են և ինչպիսի քաղաքային իշխանություն էլ որ ձևավորվի, հինգ տարի շարունակ այդ մարդիկ լուծելու են մեր քաղաքի խնդիրները, առարկայական, առաջին անհրաժեշտության խնդիրները։

Չի կարող քաղաքի աղբահանությունը կանգնեցվել, չի կարող տրանսպորտային համակարգը կանգնեցվել, լինի իրավիճակը էսպիսի լարված, թե ավելի սրվի, Աստված մի արասցե, քաղաքը պետք է շարունակի գործել և որպես ավագանու անդամ ես պատասխանատու եմ շարունակելու կատարել այն աշխատանքը, որը կատարել եմ վեց տարի շարունակ և շարժվել առաջ նոր շնչով։

Մանրամասները՝ տեսանյութում։