Մանկավարժները պարտավոր կլինեն խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրակրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նպատակ ունի նպաստելու ներառական կրթության իրականացմանը։ Ներկայացնելով նախագիծը՝ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը․ «Ինչը ենթադրում է ոչ միայն կրթական ծրագրերի և մեթոդաբանության առկայություն, այլ նաև այնպիսի միջավայրի, որտեղ ապահովված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիությունը, հավասար հնարավորությունները և այլն»։

«Ներառական կրթությունը ենթադրում է նաև ծնողների հետ սերտ համագործակցություն։ Այն երկրներում, որտեղ հաջողվել է ներառական կրթությունը, շատ ակտիվ են հատկապես սովորողների ծնողական խմբերը։ Այս փորձը կա նաև Հայաստանում․ բազմաթիվ ծնողական խմբեր կան, որոնք աջակցում են երեխաների կրթական գործընթացին։ Սակայն այս գործընթացներն օրենքով ամրագրված չեն, առաջարկվում է համապատասխան օրենսդրական փոփոխություն իրականացնել, վերանայել մանկավարժների և սովորողների ծնողների իրավունքները և պարտականությունները։

Մասնավորապես առաջարկում եմ ամրագրել, որ մանկավարժները պարտավոր են խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ նաև արտադպրոցական միջոցառումներում, և խտրականությունից զերծ միջավայր ապահովել։

Բացի դրանից՝ սահմանել դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունք՝ ծնողների ու մանկավարժների հետ արդյունավետ փոխգործակցության համար»- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։