Վախկոտություն էր Սամվել Շահրամանյանին չշնորհավորելը. Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ իշխանության մասին

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների տարբեր դեմքերի միջև հայտարարությունների փոխհրաձգությունը ցույց է տալիս լարվածության այն աստիճանը, նաև այն վտանգավոր հետևանքները, որը կարող է ունենալ Հայաստանի համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ որքանով էլ այդ հարաբերությունները լարված լինեն, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարածաշրջանում գլխավոր դերակատարն է, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ դերակատարում ունի, և, բնականաբար, բոլոր գործընթացներում ունի ազդեցություն։

Անդրադառնալով Արցախում նախագահի ընտրությանը, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում Արցախի նորընտիր նախագահն ունի բոլորովին այլ կարգավիճակ ու այլ մարտահրավերների առջև է կանգնած, ինչպիսին Արցախում որևէ նախագահ չի ունեցել։

«Պետք էր մեծ խիզախություն ունենալ, որպեսզի այս ծանր իրավիճակում ստանձնել Արցախի Հանրապետության ղեկը։ Ինքս Սամվել Շահրամանյանին ճանաչելով կարող եմ ասել, որ քաղաքական որևէ ամբիցիա չի դրսևորել, իրեն երբեք այս ու այն կողմ չի նետել՝ այդ պաշտոնում առաջադրելու համար, այլ եղել է բավականին մեծ հասարակական-քաղաքական կոնսենսուս, առկա իրավիճակը հաշվի առնելով՝ Սամվել Շահրամանյանն ընդունել է այդ առաջարկը։ Այս պահին շատ ծանր առաքելություն է դրված նրա ուսերին, նրա ու Արցախի հաջողության համար միայն նա բավարար չէ, պետք է Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մեծ համախմբում լինի նրա շուրջ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ իրավիճակը բոլոր ճակատներում չափազանց ծանր է՝ սկսած հումանիտարից, մինչև առաջնագիծ, ու բանակցային գործընթացով ավարտած։

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանության կողմից Սամվել Շահրամանյանին չշնորհավորելը վախկոտություն է․« Սա ինքնին ամրապնդում է այն մոտեցումը, որ Արցախի հարցով ՀՀ իշխանության մոտեցումներն անփոփոխ են․ պատրաստ են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում»։

Մանրամասները՝ տեսանյութում։