3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ևս դեղերը կստանան ամբողջությամբ անվճար․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանը։ Քննարկվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Այն ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնեց, որ դեղապահովման ծրագրում ևս փոփոխություն է լինելու։

«Գործող օրենքով առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են դեղերի 100 տոկոս փոխհատուցում, այսինքն՝ դեղերն ամբողջությամբ ստանում են պետության կողմից։ Իսկ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 50 տոկոս փոխհատուցմամբ են ստանում դեղորայքը, այսինքն՝ մյուս 50 տոկոսը վճարում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը։ Փոփոխությամբ նախատեսվում է, որ թեթև ֆունկցիոնալության խանգարում ունեցող անձինք, այսինքն՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները ևս 100 տոկոսով կստանան դեղերի փոխհատուցում։ Վստահ եմ՝ տեղյակ եք, որ երրորդ խմբի հաշմանդամների թիվը ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց թվի մեջ մոտ 60 տոկոս է կազմում, սա բավական մեծ թիվ է։ Եվ առողջապահական համակարգի համար սա չափազանց կարևոր փոփոխություն է»,- նշեց Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։