Գևորգ Ղազարյանը երկրպագուներին հրաժեշտ կտա Հայաստան-Խորվաթիա հանդիպումից առաջ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն օրեր առաջ հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Ֆուտբոլի ֆեդերացիայից հաղորդում են, որ սեպտեմբերի 11-ին՝ Հայաստան-Խորվաթիա հանդիումից առաջ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հնարավորություն կունենան իրենց շնորհակալությունը հայտնելու Գևորգ Ղազարյանին: Հանդիպումից առաջ կկայանա փոքրիկ արարողություն, որի ընթացքում Ղազարյանը հրաժեշտ կտա երկրպագուներին:

Գևորգ Ղազարյանն ազգային հավաքականում նորամուտը նշել է 2007թ. օգոստոսի 22-ին «Հանրապետական» մարզադաշտում Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում:

Այս տարի ֆուտբոլիստը կարևոր նվաճման հասավ կարիերայում՝ հատելով 500 հանդիպումների սահմանը: Անկախ հայկական ֆուտբոլի 30-ամյա պատմության ընթացքում միայն 11 ֆուտբոլիստի է հաջողվել գրանցել այսպիսի ցուցանիշ:

Ղազարյանը Հայաստանի վեցակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:

10 տարի Գևորգ Ղազարյանը հանդես է եկել արտերկրում: Արտասահմանյան 8 ակումբների կազմում մասնակցելով 5 երկրի՝ Ուկրաինայի («Մետալուրգ» Դոնեցկ), Ղազախստանի («Շախտյոր» Կարագանդա), Հունաստանի («Օլիմպիակոս», «Կերկիրա», «Լամիա»), Պորտուգալիայի («Մարիտիմու», «Շավիշ») և Կիպրոսի (ԱԵԼ) առաջնություններին:

Ղազարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում անցկացրել է 524 խաղ, խփել է 103 գոլ, որոնցից Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 75 խաղ՝ դառնալով 14 գոլի հեղինակ: