Թույն չենք արտադրելու, ատոմական ռումբ չի պայթելու․ «ARMOIL»-ի տնօրենը՝ ընկերության դեմ ծավալված բողոքի ակցիաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
Բոլորը

Եղվարդ քաղաքում գործող «ARMOIL» ընկերության գործարկումը նպատակ ունի զարկ տալ Հայաստանի տնտեսությանը՝ չնայած այն հանգամանքին, որ  խոչընդոտում են այդ ընկերության գործունեությանը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին՝ նշելով, որ մինչև 2017 թվականը ընկերությունը ստեղծված խոչընդոտների պատճառով չէր գործում և միայն վերջերս սկսել է կրկին զբաղվել քսայուղերի և բիտումի արտադրությամբ։

Անդրադառնալով «ARMOIL» ընկերության գործարկումից դժգոհող և բողոքի ակցիաներ իրականացնող Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչների բարձրացրած խնդրին՝ Ալֆրեդ Աբեդին նշեց, որ հանդիպել է թաղամասի բնակիչների հետ, բացատրել նրանց, որ այս գործարանը նավթի մշակմամբ չի զբաղվում: «Ես ասում եմ՝ մեր գործարանում 3000 քառակուսի մետր կանաչապատ տարածք կա, որի վրա 100 հազար դոլարի չափով գումար է ծախսվել։ Այդ որ ներդրողը մի երկրում կանի 30 մլն դոլարի ներդրում, հետո դա կպայթեցնի։ Լրիվ մանրամասն բացատրել եմ բնակիչներին և ասել եմ, որ այստեղ թույն չենք արտադրելու և ատոմական ռումբ չի պայթելու»,- ասաց Ալֆրեդ Աբեդին։ 

Խոսելով «ARMOIL» ընկերության դեմ կազմակերպվող ակցիաների մասին՝ Ալֆրեդ Աբեդին նշեց, որ բողոքի ակցիա կազմակերպողները մոռացել են, որ ժողովրդին սպառնալիքով փողոց դուրս  չեն հանում, իսկ բողոքող քաղաքացիներից շատերն էլ չգիտեն՝ ինչի համար են ակցիային մասնակցում, հետևաբար պատճառն, ըստ տնօրենի, այլ տեղ պետք է փնտրել։

Մանրամասները՝ տեսանյութում։