Դատավորները կրկին որոշել են ժողովը դռնփակ անցկացնել
Հասարակություն
08.09.2023 | 15:51Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամ հանդիսացող և չհանդիսացող անդամների ընտրության հարցն է, դռնփակ կանցկացվի: Ժողովի մեկնարկին դատավորները քվեարկել ու դեմ են արտահայտվել նիստը դռնբաց անցկացնելուն:
Նշենք, որ դատավորները մշտապես են դեմ արտահայտվում նիստը դռնբաց անցկացնելուն: Հանձնաժողովի քրեական մասնագիտացմամբ դատավորի անդամի թեկնածուն Արման Հովհաննիսյանն է, վարչական մասնագիտացմամբ` Ռուզաննա Ազրոյանը և Գոռ Մինասյանը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ` Վարազդատ Միքայելյանն ու Հովիկ Շահնազարյանը: Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» անդամ Անի Չատինյանն է: