Փոխադարձ վիրավորանքներ՝ Երևանից և Մոսկվայից․ ինչու են լարվել հարաբերությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 14:05
Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է հայտնել Բաքվում սպասվող իր եզրափակիչ ելույթից
18.12.2025 | 13:59
Թուրքիան ցանկանում է վերադարձնել ռուսական C-400-ները. Էրդողանը հարցը քննարկել է Պուտինի հետ. Bloomberg
18.12.2025 | 13:55
Ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ, բայց աջակցում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
Բոլորը

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում առկա լարվածությունը ժամ առ ժամ ավելի նկատելի է դառնում։ Երկու երկրների տարբեր պաշտոնյաներ դաշնակցային պարտականությունները չկատարելու հարցում միմյանց մեղադրելուց և քննադատելուց անցել են անձնական վիրավորանքների։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի՝ նախօրեին հնչեցրած մտքերին այսօր կոշտ է արձագանքել Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ալեն Սիմոնյանը երեկ հրաժարվել էր մեկնաբանել Զախարովայի՝ ավելի վաղ արված հայտարարությունները։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը դժգոհել էր հայ պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարություններից, թե ռուս խաղաղապահները չեն կատարում Լաչինի միջանցքի հարցում իրենց ստանձնած պարտավորությունները։ Զախարովան հայաստանցի պաշտոնյաների հրապարակային դժգոհությունները որակել էր «բռիություն»։

«Դժվար է չհամաձայնել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան»,-Տելեգրամ-ալիքում գրառմամբ Զախարովան այսպես է պատասխանել Հայաստանի ԱԺ նախագահին։

Ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերի այս լարվածությունը, արդյո՞ք պատճառը Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն է, թե՞ առաջիկայում սպասվող հայ-ամերիկյան զորավարժությունները, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ուղիղ չի պատասխանում։

Հայաստանի իշխանությունը, հատկապես Լաչինի միջանցքի փակումից հետո, սուր քննադատում է ռուսական կողմին՝ միջանքի անխափան երթևեկը չապահովելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ անցել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Պաշտոնական Երևանը պնդում է՝ Մոսկվան չի կատարում ստանձնած պարտավորությունը, իսկ Մոսկվան հակադարձում է, թե ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը։

Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը, այդուհանդերձ, համաձայն չէ, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ լարված են։

Երևանի և Մոսկվայի՝ միմյանց ուղղված այս մեղադրանքների ֆոնին Հայաստանի Կառավարությունն օրերս հայտնեց, որ Հռոմի ստատուտն ուղարկել է խորհրդարան՝ վարվերացման, իսկ երեկ ռազմական գերատեսչությունը հայտնեց հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն այսօր պնդել է, թե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և զորավարժություններ պետք է անցկացնի այդ դաշինքի անդամների հետ։

Ի դեպ, այս տարվա հունվարին հայկական կողմը հրաժարվեց Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից, հայկական զորախումբը նաև չմասնակցեց կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումների: Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վարվերացմանը, ապա իշխանական պատգամավորն ասաց՝ այն խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումներին, և դրա վավերացումը բխում է Հայաստանի շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան