Ինչո՞ւ է հայ տնտեսվարողների մոտ ապրանքն ավելի թանկ, քան Wildberries-ում․ մեկնաբանում է Քերոբյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախորդ տարի մենք ստեղծել ենք հավասար պայմաններ, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն` երբ «Վայլդբերիզը» ապրանք է ներմուծում կամ հայ սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզից», ԱԱՀ վճարելու պարտավորությունը տեղափոխվում է Հայաստան: «Վայլդբերիզը» պարտավոր է վճարել ավելացված արժեքի հարկ: Այն, ինչ փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետեւ գործում են շրջհարկի դաշտում։ Նույնիսկ կարելի է ասել, որ «Վայլդբերիզը» գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական շրջհարկով աշխատող փոքր ու միջին ձեռնարկությունները»,- Կառավարության նիստից հետո նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ԵԱՏՄ անդամ երկրից ապրանքը Հայաստան գալիս 6-7 անգամ էժան։

Քերոբյանը նշեց, որ սա տասնյակ տարիներ քննարկվող թեմա է։ Նույնն է նաև, երբ մեծ սուպերմարկետներն ապրանքն ավելի էժան են վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքները։ Դա տնտեսական հարց է` ավելի մեծ մասշտաբով առևտրաշրջանառություն կատարողներն ավելի ցածր գին են վճարում ապրանքի համար։ Նա վստահեցրեց, որ այն, ինչ կարող է կապված լինել իր ղեկավարած կառույցի հետ, դեռ անցած տարի արվել է։

Նշենք, որ խնդրի առնչությամբ մի շարք ընկերություններ դիմել են կառավարությանը։ Քերոբյանը վստահեցրեց, որ ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե ոչ։ Նախարարը դժգոհ ձեռնարկատերերին հորդորեց դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

«Վայլդբերիզը» փակելու պահանջի մասին Քերոբյանն նշեց․ «Մենք աշխատում ենք լիբերալ տնտեսական համակարգում, խրախուսում ենք օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան։ Մեր խնդիրն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր խաղացողների միջեւ՝ ապահովելով այն, որ նրանք, որոնք ավելի նորարար են, հակված են նոր, խոշոր ներդրումների, դրանք կարողանան զարգանալ: Առաջարկում ենք նկարագրեն, թե ինչ է նշանակում անհավասար մրցակցային պայմաններ եւ դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Եթե ստեղծվել է ավելի հասանելի ծառայություն Հայաստանում, ապա դա շատ լավ է»,- նշեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։