Մակրոնը չի ժամանի Հայաստան և Ադրբեջան․ Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է
Քաղաքականություն
06.09.2023 | 19:56Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին չի ժամանելու Հայաստան և Ադրբեջան՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ աշխատանքային կամ այլ բնույթի այցերով: Factor TV-ին այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։
Նշենք, որ այսօր հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել Էմանուել Մակրոնի այցի վերաբերյալ, սակայն ֆրանսիական կողմը, փաստորեն, պաշտոնապես հերքեց դրանք։
Ռոբերտ Անանյան