Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ-ն կշարունակի «անվտանգության երաշխավորի դերը Լեռնային Ղարաբաղում»

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Ռուսաստանը կշարունակի անվտանգության և կայունության երաշխավորի դեր կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում: Մենք կշարունակենք այդ դերը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում «շատ կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր համապատասխան պետությունները հավատարիմ մնան այն եռակողմ համաձայնություններին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ», և որ այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալն է հաջողության գրավականը։

Բացի այդ, Պեսկովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ըստ որի՝ իր գործողություններով Մոսկվան լքում է տարածաշրջանը։

«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին և բարձր ենք գնահատում նրա ու նախագահ Պուտինի միջև աշխատանքային, շատ կառուցողական հարաբերությունները, հուսով ենք, որ այդ հարաբերությունները կմնան երկու երկրների միջև ազնիվ փոխգործակցության երաշխիք։ Սակայն չենք կարող համաձայնել վարչապետի այդ թեզերի հետ։ Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, այնպես որ՝ որևէ տեղ գնալ չի կարող։ Ռուսաստանը Հայաստանից չի կարող հեռանալ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ուշագրավ է, որ Պեսկովը հիշել է նաև ՌԴ-ում ապրող հայերին։

«Եկեք չմոռանանք, որ, ի վերջո, Ռուսաստանում իրականում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, որոնց մեծ մասը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության բացարձակ օրինակելի ու հայրենասեր քաղաքացիներ են, որոնք իրենց արժանի ներդրումն ունեն  մեր երկրի զարգացման գործում»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Էմմա Չոբանյան