«Հայրենիք» կինոթատրոնի շենքը հուշարձանի կարգավիճակ է ստացել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել, հայտնում են նախարարությունից։

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտներ:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Հայրենիք» կինոթատրոնի շենքը, որը կառուցվել է 1951 թ. (ճարտ. Գր. Աղաբաբյան), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի շենքի գլխավոր ճակատը զարդարող «Ծիլ և արև» (1970 թ.) (հեղինակ՝ Կ. Եղիազարյան, համահեղինակներ՝ Մ. Քամալյան, Ց. Ազիզյան) խճանկարը:

Հուշարձանի կարգավիճակ ստացած և պետական պահպանության վերցված մյուս հուշարձաններն են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սբ. Գրիգոր եկեղեցական համալիրի տարածքում գտնվող եռանավ սրահը (վաղ միջնադար, V-VI դդ.), Մելիքգյուղ գյուղի Դամբարանադաշտը  (վաղ բրոնզեդար, Ք. ա. III հազ., ուշ բրոնզ-վաղ երկաթ), Արմավիրի մարզի Բագարան գյուղի Երվանդակերտ քաղաքատեղին ((դաստակերտ) մ. թ. ա. 3-րդ դ.– մ. թ. 14-րդ դ.), ապարանքը (մ. թ. ա. III դ.- մ. թ. IV դ.) և նույն մարզի Խանջյան գյուղի դամբարանադաշտը (Ք. ա. II-I հազ.), Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի Արտանիշ- 9 բնակատեղին (վաղ բրոնզի դարի II փուլ, մ. թ. ա. 28-26-րդ դդ.) և Արտանիշ- 9 դամբարանադաշտը (մ. թ. ա. 24-23-րդ դդ.), Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սբ. Հռիփսիմե միանավ բազիլիկ եկեղեցին (1861 թ.), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի ժայռափոր (վիմափոր) ջրաղացը (XIII-XIV դդ.):

Հանդիպմանը քննարկվել են նաև պատմության և մշակույթի 32 անշարժ  հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ դրանք կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը: Ներկայացվել և հանձնաժողովի հավանությանն է արժանացել Լոռու մարզի Ակներ գյուղի քարայր-կացարանների համալիրը (10-19-րդ դդ.) օգտագործման հանձնելու ծրագիրը: