Դատախազը բողոքարկել է ազատության մեջ մնացած բռնարարի գործով վճիռը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Factor.am-ին հայտնի դարձավ, որ կնոջը 8 տարի հետապնդելու գործով մեղադրող դատախազը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ մեղադրյալ Վ․Հ․-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր էր ճանաչվել տուժող Ն․Դ․-ին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար և դատապարտվել 3 ամիս ազատազրկման։ Սակայն, վճռի համաձայն, բռնարարը պատիժը պետք է կրի ոչ թե ազատազրկման ձևով, այլ մեղադրյալի նկատմամբ կնշանակվի մեկ տարի փորձաշրջան։ Սա նշանակում է, որ նա կմնա ազատության մեջ, սակայն տուժողին մեկ տարվա ընթացքում անհանգստացնելու, հետապնդելու դեպքում կարող է ազատազրկվել։

Factor.am-ը գրել էր, որ մեղադրող դատախազը դատարանին միջնորդել էր մեկ տարվա ազատազրկում նշանակել, սակայն դատավոր Սուսաննա Գզոգյանը մեղմ պատիժ նշանակեց։ Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն դատարանում՝ հիմնելով նրա վրա, թե այս ընթացքում մեղադրյալն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։ «Մեր խնդիրն է, որ մեղադրյալը պարզապես վերանա տուժողի տեսադաշտից, եթե այդ խնդիրը լուծվում է պայմանական դատապարտման տարբերակով, ապա մենք դրան համաձայն կլինենք։ Եթե չի լուծվում, ու ազատազրկում է պետք, մենք կողմ կլինենք ազատազրկմանը»,- ընդգծեծ փաստաբանը։

Հիշեցնենք, որ ըստ տուժող կնոջ՝ անծանոթ տղամարդը տարիներ առաջ սիրահարվել է իրեն և մերժում ստանալուց հետո սկսել է հետապնդել, պարբերաբար մոտենալ փողոցում, հարկադրաբար ուղեկցել մինչև աշխատավայր, «հերթապահել»  աշխատավայրի մոտակայքում։ Որոշ դրվագներում նաև փորձել է հարկադրաբար գրկել, համբուրել։ Արդյունքում կնոջ մոտ լուրջ հոգեբանական խնդիրներ ու վախեր են առաջացել։

Այս գործով Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին։ Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 2-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի