Պաշտոնական Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում ցեղասպանություն իրականացնելու հայտարարությանը

Լուրեր

28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
Բոլորը

ՀՀ Կառավարության՝ ամեն շաբաթ անցկացվող նիստերից հետո պաշտոնական Բաքուն սկսել է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Այսօր նույնպես Բաքվին դուր չեն եկել Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունը, որ Ադրբեջանն Արցախում ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում։

«Վարչապետին ուզում ենք հիշեցնել, որ հայերի որոշ ներկայացուցիչների սադրիչ գործողությունների դեմ առարկելու փոխարեն, որոնք դեմ են ապրանքներ հասցնելու համար Լաչինի ճանապարհով երթևեկությունն ակտիվացնելու առաջարկին՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը զուգահեռ, Ադրբեջանին մեղադրում է հայ բնակիչներին սովամահ անելու մեջ։ Եթե ​​հայկական կողմին իսկապես անհրաժեշտ լինեին տեղափոխվող ապրանքները, նրանք խաղաղապահ զորախմբից չէին պահանջի փակել Կարմիր մահիկի բեռների ճանապարհը և այդպիսով չէին խոչընդոտի այդ ապրանքների առաքմանը։ Հայ բնակիչների մոտեցումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի և հայ բնակիչների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները մարդասիրական իրավիճակի վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկումներ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը, ինչպես միշտ, հերքում է նաև էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

«Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհը միակողմանի բացելու և հայ բնակիչներին արտաքսելու ծրագրերի մասին պնդումներին, ապա ուզում ենք նշել, որ ներկայում պայմաններ են ստեղծվում Լաչինի անցակետով հայ բնակիչների՝ երկու ուղղություններով տեղաշարժի համար, և ադրբեջանական կողմին տարածաշրջանում էթնիկ զտումների քաղաքականություն վարելու համար մեղադրելն անհեթեթ է»,- ասվում է Բաքվի հայտարարությունում։

Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին անհիմն և կեղծ մեղադրանքներ հնչեցնել ու կոչ անում Հայաստանի վարչապետին «աջակցել Ղարաբաղի հայազգի բնակիչների վերաինտեգրման քաղաքականությանը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակում է Արցախում ցեղասպան քաղաքականությունը։

«Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունն ուղեկցեց Կոռնիձոր: Այսուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանված հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից: Ինչպես նախկինում ասել եմ՝ այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է. Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ:

«Ինչպես և նախկինում ասել եմ՝ ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»,- ասել էր Փաշինյանը։

Էմմա Չոբանյան