Հիքմեթ Հաջիևը խոսել է Լաչինի միջանցքը բացելու Բաքվի պայմաններից

Լուրեր

06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն այսօր Բաքվում հավատարմագրված դեսպաններին հավաքել է Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհին, հայտարարել է, թե իբր «Աղդամ-Ստեփանակերտ  ճանապարհի բացումը, դրա հասանելիությունն ու ֆունկցիոնալությունը արտացոլվել են համապատասխան հայտարարություններում, և Հայաստանի ղեկավարությունը Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ ճանաչել է դրա օգտագործման գոյությունն ու հնարավորությունը»։

Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ նման հարց չի քննարկել, իսկ  2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման դրույթ չկա։

«Որպես այս գործընթացի մեկ այլ բաղադրիչ, կարելի է նախատեսել Լաչինի ճանապարհի բացումն առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է  Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության գործոնը։Միևնույն ժամանակ, այն պետք է տեղի ունենա Ադրբեջանի օրենքների և սահմանային հսկողության և սահմանային անվտանգությանն առնչվող համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանմամբ»,- հայտարարել է Հաջիևը։ Ըստ նրա՝ Աղդամի ճանապարհի օգտագործումից հրաժարումը Բաքուն դիտարկում է որպես «ռասիզմ ու խտրականություն»։

«Եվ որպես այս «թատերական դրամայի մի մաս», որոշ «կոռումպացված եվրոպացի քաղաքական գործիչներ նախօրեին, հայկական լոբբիի ազդեցության տակ, նույնպես ժամանել են  Ադրբեջանի սահման։ Բայց նման շոուներն անիմաստ են, պետք է տեղում իրական հարցեր լուծել»,-ասել է Հաջիևը՝ խոսելով Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կողմից Արցախի համար նախատեսված հումանիտար օգնության նախաձեռնությունից։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք ամիսներ շարունակ նախ հերքում էին Արցախում իրենց իսկ կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամը, այժմ նոր քարոզչական գիծ են որդեգրել և փորձում են 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակած «էկոավիստների» շոուն փոխարինել Բաքվի հրահանգով գործող Կարմիր մահիկի «հումանիտար» առաքելությամբ։

Էմմա Չոբանյան