Transfermarkt. Մանվելյանը կարիերան կշարունակի ՀՊԼ-ում

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Transfermarkt պորտալի համաձայն, Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գոռ Մանվելյանը կարիերան կշարունակի Հայաստանի Պրեմիեր լիգայում։

Ըստ աղբյուրի՝ «Նանտի» կիսապաշտպանը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Transfermarkt-ը Մանվելյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Մանվելյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։

2021 թվականին ֆրանսիական «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր էր կնքել Գոռ Մանվելյանի հետ։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։

2022 թվականի հունվարի 2-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Նանտը» 2-0 հաշվով հաղթեց «Վիտրեին»։ Հանդիպման 74-րդ րոպեին «Նանտի» կազմում փոխարինման մտավ հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանը` պաշտոնապես նորամուտը նշելով ֆրանսիական ակումբի կազմում։