Արգելվել է ֆրանսիական օգնության անցկացումը Լաչինի միջանցքով․ ֆրանսիացի պաշտոնյայի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
Բոլորը

Ադրբեջանը չի թույլատրել, որպեսզի Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը մուտք գործի Արցախ։ Այս խնդրին անդրադարձան ֆրանսիական պատվիրակության անդամները՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի օգոստոսի 30-ի առցանց համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք կազմակերպել ենք և ուզում ենք Արցախ հասցնել մարդասիրական բեռներով այս շարասյունը, թույլ տալու համար, որ միջազգային իրավունքն ամբողջապես գործի, մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել, բայց դա մեզ արգելվեց, ինչը մենք ուզում ենք ազդարարել և դատապարտել»,- նշեց պատվիրակության անդամը՝ կոչ անելով, որ միջազգային հանրությունն արթնանա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել՝ այցելելու Լաչինի միջանցքի սկզբնամաս և ուղեկցելու Ֆրանսիայից ժամանած մարդասիրական բեռներով ավտոշարասյունը, որը նախատեսված է Արցախի համար:

Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։