«Աղդամի ճանապարհի բացումից 24 ժամ անց կբացվի Լաչինի ճանապարհը»․ Հիքմեթ Հաջիև

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Շուրջ 9 ամիս է, ինչ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի հետևանքով անջատված տարածաշրջանում սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և վառելիքի խիստ պակաս կա։ Այս մասին ասվում է բրիտանական BBC-ի՝ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրապարակման մեջ։

Լրատվամիջոցի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հրաժարվելով Բաքվի փաստաթղթային պարտավորություններից, շարունակել է առաջ տանել Աղդամի ճանապարհի՝ ադրբեջանական թեզը՝ փաստացի ընդունելով Լաչինի միջանցքի փակման նպատակներից մեկը։

«Աղդամ քաղաքով ճանապարհի բացումից հետո՝ 24 ժամ անց, Լաչինի ճանապարհը նույնպես կբացվի: Ավելի շատ ճանապարհներն ավելի լավ են բոլորի համար»,- ասել է Հաջիևը։

Նա նաև նշել է, որ Արցախի հայերին առաջարկվել են նույն «լեզվական, մշակութային, կրոնական, ինչպես նաև մունիցիպալ իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիներին»։

Էմմա Չոբանյան