Տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ռեֆորմը ընթացքի մեջ է․ կա հաղթող ընկերություն․ Գալջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
Բոլորը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում արձանագրում ենք, որ տրանսպորտի սպասարկումից բողոքներն, ըստ էության, վերացել են։ «Երևանի տրանսպորտի խնդիրը. ինչպես և երբ է լուծվելու» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Ինչ վերաբերում է բարեփոխումների շարունակությանը, միասնական տոմսային համակարգի ներդրումն իրականացվում է, ընթացքի մեջ է,  արդեն կա հաղթող ընկերություն, որը ծառայությունը մատուցելու է, այսինքն՝ մինչև տարեվերջ մենք կունենանք միասնական տոմսային համակարգ, որով հնարավոր կլինի օգտվել ինչպես ավտոբուսներից, տրոլեյբուսներից, այնպես էլ մետրոյից»,- նշեց Գալջյանը։

Նա նաև հայտնեց, որ ներդրվում են GPS համակարգեր, որոնք առաջիկա երեք ամիսների ընթացքում փուլ առ փուլ կտեղադրվեն հանրային տրանսպորտում, և քաղաքացին «Յանդեքս» հավելվածով հնարավորություն կունենա հետևել, թե տրանսպորտը քանի րոպեն մեկ է գալիս և քանի րոպեից կհասնի։

«Մենք նաև առաջիկա տարիներին պլանավորում ենք ձեռք բերել էլեկտրաավտոբուսներ, որոնք ամբողջական կդարձնեն տրանսպորտի բարեփոխումը»,- հավելեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։