«Մի հատ գմփոց լսվեց, փոշին վեկալած, վերևից չգիտեմ` ինչ էին գցել»․ շինաշխատանքներ՝ առանց նորմերը պահելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը շաբաթական առնվազն մի քանի անգամ մայրաքաղաքի օդում փոշու թույլատրելիից բարձր քանակություն է արձանագրում։ Օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը Երևանում ընթացող ծավալուն շինարարական աշխատանքների ընթացքում նորմերը չպահելն է։ Դեռ մայիսին փոխքաղաքապետ Ավինյանը գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, թե պետք է պարտադիր պահանջ լինի շինհրապարակներում փոշի որսացող ցանցերի առկայությունը։

Չնայած այս հայտարարությանը՝ իրավիճակը էական փոփոխություն չի կրել․ անգամ Կենտրոն վարչական շրջանի շենքի ճակատային հատվածի մաքրման աշխատանքները օրեր առաջ իրականացվել են փոշու ամպերի ուղեկցությամբ։ Շենքի հարակից տարածքում աշխատող քաղաքացիները Factor TV-ին պատմեցին, որ անգամ այս աշխատանքների ավարտից հետո տարածքում քայլել և շնչել դժվար էր։

Ճարտարապետ Լևոն Վարդանյանի դիտարկմամբ՝ նման մեթոդով շենքերի ճակատների մաքրման աշխատանքները նաև վնասում են շինությունը։ Ճարտարապետն արձանագրում է, որ այսօր շինհրապարակներում լուրջ խնդիր ունենք․ եվրոպական երկրներում շինարարություն իրականացնելիս շենքերը բոլոր կողմերից փակվում են, հատուկ ցանցերի միջոցով հնարավոր է լինում աղմուկը խլացնել և շինարարական փոշու տարածումը կանխել։

Վարդանյանի խոսքով՝ այժմ քաղաքապետարանում հանձնարարական է տրված նոր շինարարական նորմեր մշակել։ Ըստ ճարտարապետի՝ ոլորտի մասնագետները ևս մասնակից են այդ գործընթացին, փորձագիտական կարծիք են հայտնում և փորձում համապատասխան լուծումներ գտնել։

Մինչ քաղաքային իշխանությունները խոսում են շինարարական նորմերի թարմացումից և պահանջների խստացումից, օգոստոսի 21-ից 24-ը մայրաքաղաքում փոշու պարունակությունը Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցետրացիան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան