2 օր առաջ Արցախի իշխանությունը դիմեց ՌԴ-ին, մինչ այս պահը որևէ պատասխան կամ արձագանք չկա․ Աբրահամյան

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2 օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին` Ադրբեջանի հետ անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու և առաջացած խնդիրները քննարկելու համար:

Այս թեմայի վերաբերյալ նախօրեին տեսաուղերձով խոսեց Արցախի պետնախարարը, ով ընդգծեց, որ անվտանգ հանդիպման վայր ասելով նկատի ունեն, օրինակ` ռուսական ռազմակայանը կամ մեկ այլ վայր, բայց ոչ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք:

Ադրբեջանի վերահսկողության որևէ հատվածում չկա երաշխիք, որ բանակցողների անվտանգությունը կպաշտպանվի և այս տեսանկյունից մոտեցումը տրամաբանական է:

Հաջորդ հանգամանքը, որն ուրվագծվում էր արցախյան առաջարկում այն էր, որ ադրբեջանցիների հետ հանդիպումը պետք է լինի միջնորդների ներկայությամբ ու անհրաժեշտ երաշխիքներով, որ փոխադարձ պայմանավորվածությունները չեն վրա թղթի վրա:

Այն ուժերը, որոնք պնդում են, որ կարելի է ադրբեջանցիների հետ առանց միջնորդների ու միջազգային երաշխիքների հավասար պայմաններում բանակցել` կա´մ սիրողական մոտեցում ունեն քաղաքական գործընթացների վերաբերյալ, կա´մ Արցախը նպատակային տանում են ադրբեջանացման ճանապարհով:

Արձանագրենք, որ մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ»: