Հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՀՀ տարածքում գրանցվել է 4 երկրաշարժ

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ս.թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Այս մասին հայտնում են «ՍՊԾ» գործակալությունից։

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

-հունիսի 29-ին, ժամը 05:41-ին, M=0.2, Գառնի գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք,

-հունիսի 29-ին, ժամը 10:41-ին, M=3.1, Արագածավան գյուղից 14 կմ դեպի հյուսիս, զգացվել է Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում, մասնավորապես՝ Արագածավանում եւ Սորիկում՝ 4 բալ, Թլիկում եւ Գետափում՝ 3-4 բալ, Հակկոյում՝ 3 բալ ուժգնությամբ,

-հունիսի 30-ին, ժամը 14:07-ին, M=1.4, Մարտունի քաղաքից 20 կմ դեպի հարավ-արեւելք,

-հուլիսի 4-ին, ժամը 10:21-ին, M=3.7, Գյումրի քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւելք, զգացվել է ՀՀ հյուսիսում, մասնավորապես, Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, Կամո, Մայիսյան, Քեթի, Շիրակ, Ախուրյան, Ջաջուռ, Մարմաշեն, Կապս, Աշոցք համայնքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում. 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Երեք բալ ուժգնությամբ տեղի է ունեցել 4 ստորգետնյա ցնցում: Հունիսի 30-ին 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, եւ 2.6 մագնիտուդով` Իրանի Ահար քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հաջորդ օրը Իրանի Խոյ քաղաքից 15 կմ դեպի արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 2.3 մագնիտուդ: Հուլիսի 4-ին Թուրքիայում նույն մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հուլիսի 1-ին 4 բալ ուժգնությամբ (2.9 մագնիտուդ) երկրաշարժեր են տեղի ունեցել Վրաստանի Բորժոմի քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 44 կմ դեպի հարավ-արեւելք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, 2-ն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Առաջինը տեղի է ունեցել հունիսի 29-ին Նոր Զելանդիայի հյուսիսում գտնվող Կերմադեկ կղզիներում: Հաջորդ օրը գրանցված  երկրորդ ուժեղ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Էկվադորի ափամերձ գոտում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: