Ինչ է հայտնի Պրիգոժինի ինքնաթիռի կործանումից

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

ՌԴ Տվերի մարզի բնակիչները տեսանկարահանել են ինքնաթիռի կործանումը, որում, ենթադրաբար, եղել է Եվգենի Պրիգոժինը։ Նկատելի է, որ օդանավը կորցնում է կառավարումն ու վայրում է ընկնում։ Միևնույն ժամանակ, դատելով ձայնից, ինքնաթիռի առնվազն մեկ շարժիչը շարունակում է աշխատել, իսկ ինքնթիռի ետևից ծուխ է դուրս գալիս։ Որոշ մասեր, մասնավորապես, թևն ու պոչը, առանձին են ընկել, գրում է Meduza-ն։ Այս ամենը հստակ խոսում է այն մասին, որ անկմանը նախորդել է պայթյուն։ Մնում է միայն մեկ հարց՝ պայթյունը եղել է ինքնաթիռի ներսում, թե՞ դրսում, այսինքն՝ հրթիռի խոցման հետևանքով։ ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ ինքնաթիռը պայթեցվել է, ինչը նշանակում է, որ այն չի խոցվել։ Սակայն այս վարկածի դեմ կան փաստարկներ, գրում է Meduza-ն․

«• Տեսանյութերից մեկում նկատվում է ամպ, որը հիշեցնում է զենիթային հրթիռի ինվերսիոն հետք։
• Ականատեսները տեսանյութում խոսում են երկու պայթյունի մասին, որոնք նախորդել են անկմանը։ ՀՕՊ երկու հրթիռի արձակումը մեկ թիրախի դեմ՝ ստանդարտ պրակտիկա է, որը մեծացնում է թիրախին հարվածելու հավանականությունը:

• Ինքնաթիռի բեկորների մի մասի վրա տեսանելի են հետքեր, որոնք նման են զենիթահրթիռային մարտագլխիկի խոցած անցքերի: Բայց լուսանկարների որակը ցածր է, ուստի անհնար է ճշգրիտ դատել հետքերի բնույթի մասին: Օդանավից առանձին ընկած բեկորների վրա հետքեր չկան։

Սակայն ինքնաթիռի ներսում գրանցված պայթյունի օգտին ևս կան փաստարկներ.

  • Ըստ Flightradar24-ի՝ ինքնաթիռը կործանվելուց առաջ բարձրացել է 28000 ֆուտ (ավելի քան 8,5 կիլոմետր) բարձրության վրա։ Ոչ բոլոր ՀՕՊ համակարգերը կարող են ինքնաթիռ խոցել նման բարձրության վրա։ Այս դեպքում անմիջապես կարող ենք բացառել շարժական զենիթահրթիռային համակարգերով (որոնք տեսականորեն կարող էին օգտագործել դիվերսանտները) և նույնիսկ փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերով խոցելու տարբերակը։ Առնվազն անհրաժեշտ է միջին հեռահարության համալիր (օրինակ՝ Բուկ)։
  • Նման համակարգերի հզոր հրթիռները շատ ավելի լուրջ վնաս կհասցնեն ինքնաթիռին, քան ականատեսների նկարահանած տեսանյութում. 7000 խոցող մասնիկներից բաղկացած 70 կիլոգրամ կշռող մարտագլխիկի հարվածի դեպքում հազիվ թե նման չափսի ինքնաթիռը «մեկ կտորով» վայր ընկներ։
  • Պայթյունի պատճառների հարցը ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։ Եթե ինքնաթիռը, այնուամենայնիվ, խոցվել է զենիթային հրթիռով, ապա հնարավոր կլինի միանշանակ խոսել ռուսական ուժայինների ներգրավվածության մասին։ Ինքնաթիռում պայթյունը թույլ է տալիս գրեթե ցանկացած վարկած (ինչը չի բացառում ռուսական իշխանությունների հնարավոր ներգրավվածությունը)»: