Կառավարությունը ձեռնամուխ է լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման. վարչապետը և նախագահը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Լուրեր

17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:27
ՌԴ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱԴԾ-ի պահանջով արգելափակել բջջային կապը
17.02.2026 | 18:19
Բևեռացումը բերել է նրան, որ 2 եղբայր իրար վրա զենք են քաշում․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:10
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
17.02.2026 | 18:00
ԵՄ հանձնակատարը Հայաստան կգա // Ռուսաստանում Telegram-ն ամբողջությամբ կարգելափակվի․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 17:59
Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում․ մանրամասներ դատավճռից
17.02.2026 | 17:57
Տուգանվել է Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ»-ի վարորդը
17.02.2026 | 17:51
Կաթողիկոսի եղբոր գործով դատական նիստին տեսանյութ հրապարակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 17:42
Մարդիկ կան, որ հարցնում են՝ էրեխուն որտեղ մկրտենք․ էս Նիկոլի, թե՞ Գարեգինի եկեղեցին ա․ փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 17:34
Որ դեպքում Դոնալդ Թրամփը կմեկնի ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 17:26
Ժնևում մեկնարկել է Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հանդիպումը
17.02.2026 | 17:21
ՌԴ-ում ռազմական պարետատան շենքում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր կան
17.02.2026 | 17:13
Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
17.02.2026 | 17:08
Ընտրություններին հայտ ներկայացրած ուժեր կան, որոնց գումարների ծագումից տեղյակ չենք․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:59
ՌԴ-ն ՀՀ-ի գործընկերն է, անընդհատ ասել, որ ռուսները եկան մեզ վնաս տալու, վնասակար խոսույթ է. Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, լսել ընկերությունների ներկայացուցիչների տեսակետներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ Հանրապետությունում իրականացվում է մեծածավալ պետական շինարարություն և շինարարական հրապարակներ այցելելիս արձանագրում է, որ առկա են պլանավորված ժամկետների խախտումներ, երբեմն որակական խնդիրներ:

«Ընդ որում, սա այն պայմաններում, երբ, եթե անկեղծ ասենք, մեր երկրում գործող շինարարական նորմերն այնպես չէ, որ համապատասխանում են բոլոր ժամանակակից չափանիշներին: Մենք ի սկզբանե մտածել և մտածում ենք, որ պետք է գնանք ստանդարտների բարձրացման ճանապարհով, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ դա չենք կարող մեկ օրում անել, որովհետև եթե փորձենք այդպես անել, ընդհանրապես ամեն ինչ կկանգնի:

Սա մտահոգության առաջին հատվածն է, բայց ոչ ամբողջականը: Մենք այսօր պլանավորել ենք և ձեռնամուխ ենք լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի: Տեղյակ եք, որ իրականացնում ենք 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագիրը, առնվազն երկու հատվածում գործնական փուլ է մտնում Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարությունը, որը, իհարկե, միջազգային մրցույթներով է իրականացվում, բայց մյուս կողմից հասկանալի է, որ հաղթող ընկերությունները նաև ենթակապալի ժանրով համագործակցելու են տեղական ընկերությունների հետ:

Նաև մոտենում ենք Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագրին, որը նույնպես ահռելի ծրագիր է: Ամեն տարի մեր օրակարգում է 500 կմ ավտոճանապարհների կառուցումը, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, որոնց առյուծի բաժինը շինարարության ոլորտին է վերաբերում: Առաջիկայում պլանավորում ենք իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, նաև Հանրապետությունում մի քանի կարևոր թունելներ են կառուցվելու, բացի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի թունելները և կամուրջները:

Մենք այսօր շատ մեծ ծավալներով ձեռնամուխ ենք եղել կամուրջների վերանորոգմանը, գործող թունելների արդիականացմանը, խոսքը, մասնավորապես, Ծովագյուղի, Սպիտակի, Ստեփանավանի թունելների մասին է: 50 բժշկական կենտրոնների շինարարության ծրագիրն է ընթացքի մեջ և այլ կապիտալ ծրագրեր»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ քննարկվում է Հայաստանում Արդարադատության, Կառավարման թաղամասեր ունենալու գաղափարը: «Երբ դիտարկում եմ մեր ռազմավարական ծրագրերը՝ տեսնում եմ, որ պետական կապիտալ ներդրումների հատվածում մեծածավալ ծրագրեր ենք իրականացնում: Ջրային ոլորտում հսկայական ներդրումների անհրաժեշտություն կա և մենք պլանավորում ենք այդ ներդրումներն իրականացնել: Բայց երբ Կառավարությունում այս հարցերը քննարկում ենք՝ առաջինը կենտրոնանում ենք մեր անելիքի վրա, թե ինչպե՞ս այդ նախագծերը դնենք հոսքագծերի վրա, որպեսզի դրանք ներկայացվեն մրցույթների, ընկերությունները մասնակցեն: Բայց քանի մոտենում ենք այս փուլի ավարտին՝ մտահոգություն է առաջանում, որը հետևյալն է. իսկ արդյոք ՀՀ-ում այս պահին գոյություն ունեցող շինարարական ներուժը, ընկերությունները կարողանալու են բոլոր մրցույթներին պատշաճ մասնակցություն ունենալ, հետո այդ ծրագրերն իրականացնել պատշաճ ժամկետներում և պատշաճ որակով:

Իհարկե, այստեղ միայն քաղաքական պատասխանատվության խնդիրը չէ, մենք ուզում ենք, որ այդ ծրագրերն իրականացվեն առնվազն ժամկետներում, պատշաճ որակով, որպեսզի պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումներն առավել արդյունավետ լինեն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ցանկանում է աշխատանքային միջավայրում քննարկել այս հարցերը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առնվազն 2020 թվականից Կառավարությունը նաև որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի, այդ թվում՝ շինարարական ընկերությունները տեխնիկական հագեցվածության հարցերը լուծեն Տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը նաև հույս է ունեցել, որ շինարարական ընկերությունները նոր տեխնիկա ձեռք կբերեն և նկատելի է, որ այդ գործընթացն առկա է. «Վիզուալ էլ Հանրապետության փողոցներում տեսնում ենք բեռնատարներ, այնպիսի կարգի շինարարական տեխնիկա, որ նախկինում ՀՀ-ում չենք տեսել»:

Վարչապետի դիտարկմամբ՝ Հանրապետությունում իրականացվում է նաև ահռելի ծավալների բնակարանաշինություն: «Տեսնում ենք, որ առանց այն էլ շատ ընկերություններ իրենց հնարավորությունների եզրագծին են աշխատում: Պետությունն անուղղակի մասնակցություն ունի այդ գործընթացին՝ եկամտային հարկի վերադարձի, գոտիավորման քաղաքականության տեսքով և կարևորում է նաև բնակարանաշինությունը, որովհետև բնակֆոնդը վերափոխման կարիք ունի: Բնակարանաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն էլ պետական նշանակության ծրագիր ենք համարում: Անցած տարի եկամտային հարկով քաղաքացիներին ենք վերադարձրել 35 մլրդ դրամ: Բայց դա էլ գիտակցված մոտեցում է, որովհետև բնակֆոնդը պետք է թարմացվի, առանց դրա հնարավոր չէ: Մեր հաշվարկներով՝ մեզ անհրաժեշտ է 15-20 տարվա ընթացքում թարմացնել ամբողջ բնակֆոնդը, որպեսզի ոչ միայն վթարային, այլև մաշվածություն ունեցող բնակարանային ֆոնդ չունենանք: Այդ առումով, Երևանից կսկսենք վթարային շենքերը նորերով փոխարինելու լայնածավալ ծրագիրը, որն առաջիկայում մեկնարկելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտել է՝ պետք է փորձենք այնպես անել, որ Հայաստանում շինարարությունը դառնա ինդուստրիա, որտեղ շատ ընթացակարգեր, որակներ բոլորովին այլ մակարդակի վրա կլինեն:

«300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում ստեղծում ենք փաթեթներ, դրանք դնում հոսքագծի վրա: Վերջին մեծ փաթեթի, որ ստեղծել ենք 180 դպրոցների վերաբերյալ, նախահաշվային արժեքը կազմել է 380 մլրդ դրամ, այսինքն՝ խոսքը 1 միլիարդ դոլարի մասին է, որը Միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված է, այս ծախսն արդեն բյուջետավորված է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մեկնարկելու է նաև մարզերում մարզական կենտրոնների ձևավորման գործընթացը և խոսքը գնում է մեծ ծավալների հասնող շինարարական ծրագրերի մասին:

Իր հերթին, նախագահ Խաչատուրյանը նշել է. «Այն լայն մասշտաբային աշխատանքները, որոնք Կառավարությունը նախաձեռնել է իր 5-ամյա ծրագրում՝ ենթադրում է, որ մեր շինարարական ընկերությունները պետք է մասնագիտանան: Դուք ինքներդ, ծանոթանալով այդ ծրագրերին և ուղղություններին, պետք է որոշեք, ընտրեք, թե որտեղ ինչ կարող եք անել: Պետությունն ունի միջոցներ, պատրաստ է նաև ձեր առաջարկներով տարբեր տնտեսական մեխանիզմներ կիրառել և հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում շինարարական ինդուստրիան վերջնականապես կայանա: Մեր խնդիրը, Կառավարության կողմից դրված խնդիրները հստակ են՝ ժամանակ և որակ, որպեսզի կարողանանք հասցնել շինարարական այսպիսի լայն ծավալների իրականացումը»:

Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների, դրանց ծավալների, ընկերությունների մոտ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ: Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են տարբեր հարցերի, ներկայացրել պարզաբանումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական: