ՀՀ ԱԳ նախարարը Լեհաստանի ԱԳ նախարարին շեշտել է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը

Լուրեր

17.03.2026 | 14:45
Իրանի նոր առաջնորդը ողջ է մնացել ԱՄՆ-Իսրայել ավիահարվածից հետո, քանի որ դրանից առաջ տանից դուրս էր եկել տանից. The Telegraph
17.03.2026 | 14:37
Հունվար-փետրվարին Ադրբեջանից Հայաստան ավելի քան 4,2 միլիոն դոլարի ապրանք է արտահանել
17.03.2026 | 14:29
Իսպանիայի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Ֆինալիսիմայի փոխարեն
17.03.2026 | 14:20
Առաջարկ ենք արել քաղաքապետարանին․ ՆԳՆ-ում ևս ձգձգումներ եղան․ ապահովագրողների բյուրոյի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 14:12
Իսրայելը հայտնել է իրանական «Բասիջ»-ի ղեկավարին, նրա տեղակալին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանելու մասին
17.03.2026 | 14:10
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 14:09
Իրանը ՖԻՖԱ-ի հետ բանակցում է ԱԱ-2026-ի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ
17.03.2026 | 14:00
«Զանգեզուրի միջանցքի» օդային տարածքով թռիչքների մասին Ալիևի խոսքերը նոր չեն․ ո՞րն է կոնտեքստը
17.03.2026 | 13:52
Իսրայելի ՊՆ ղեկավարը պնդում է՝ Ալի Լարիջանին սպանվել է ավիահարվածի հետևանքով
17.03.2026 | 13:46
Աբու Դաբիում հրթիռի բեկորներից մեկ մարդ է զոհվել. ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթային համալիրին նոր հարված է հասցվել
17.03.2026 | 13:38
ASWA հավելվածում փոփոխություններ ենք արել․ ապահովագրողների բյուրոյի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 13:32
Ֆինն Գերագուսյան․ Հայաստանի հավաքականից զանգ ստանալն անհավանական էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 13:26
Մեր պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և, ցավոք, չենք պլանավորում թռչել Լուսին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 13:21
Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս մտել է Աջափնյակի թաղապետարան
17.03.2026 | 13:17
Վրաց պատրիարք Իլիա 2-րդը հոսպիտալացվել է
Բոլորը

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները և խախտված են 120000 բնակչության նույնիսկ տարրական իրավունքները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից. այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն չի ստանում այդ մատակարարումները, այլև զրկված է նույնիսկ ԿԽՄԿ միոջոցով հնարավոր հումանիտար աջակցությունից:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը՝ շեշտելով, որ ուղերձներն արդեն բավարար չեն և անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ:

Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելով՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ ջանքերին: