Ժաննա Անդրեասյանն Օպերայի և բալետի ազգային թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին

Լուրեր

06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել, որ անչափ կարևորում է օպերային թատրոնի անձնակազմի հետ հանդիպումը, քանի որ օպերային թատրոնն այն կառույցներից է, որտեղ առանձնահատուկ հոգածությունն ու ուշադրությունը պետք է լինեն մշտապես:

Նախարարի դիտարկմամբ՝ Կարեն Դուրգարյանին և նրա գործունեությունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ մաեստրոն վերջին տարիներին այս պաշտոնի գործառույթներն իրականացրել է . «Ամփոփվել է թատրոնի տնօրենի մրցույթը, և ես վստահ եմ, որ իրավական այս կարգավիճակում մենք կունենանք թատրոնի զարգացման ավելի հստակ հեռանկար: Այն միտումները, որոնք տեսնում էինք վերջին տարիներին, հիմք են հանդիսացել, որպեսզի ներդնենք թատրոնի զարգացման նոր ծրագրեր: Հատկանշական է, որ օպերային թատրոնն առաջին մշակութային հաստատությունն է՝ առաջամարտիկը՝ ֆինանսավորման նոր մոդելի փորձարկման: Այս փորձարկումը հնարավոր է եղել՝ հաշվի առնելով թատրոնի կատարած աշխատանքները, որակական և ֆինանսական ցուցանիշները: Իրականացված աշխատանքները թատրոնի ողջ անձնակազմի համատեղ ջանքերն են պարոն Դուրգարյանի գլխավորությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ողջ անձնակազմին»:

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ օպերային թատրոնի աշխատանքի, ներկայացումների որակի մասին հաճախ է լսվում հանրության դրական արձագանքը. «Օպերային թատրոնը կարող է իր հետևից տանել ոլորտը, այսինքն՝ ցույց տալ ճանապարհը և մոդելային դառնալ նաև մյուս հաստատությունների համար: Մենք կարող ենք դարձնել թատրոնը հետաքրքիր, որակյալ և պահանջված՝ հանդիսատեսի կողմից: Այստեղ մենք տեսնում ենք լեփլեցուն դահլիճներ: Հենց այս արդյունքն է, որ մեզ թույլ է տալիս օպերային թատրոնում փորձարկելու ֆինանսավորման նոր մոդելը, որը հնարավորություն է ընձեռելու բարելավելու թատրոնի պայմանները: Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է շարունակական, և մենք գրանցելու ենք նորանոր հաջողություններ»:

Նախարարը հաջողություն է մաղթել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին՝ անձնակազմի հետ աշխատանքում և նշել, որ պետությունը մշտապես լինելու է օպերային թատրոնի կողքին՝ կարգավորելու բոլոր խնդիրները:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով օպերային թատրոնի գործունեության նորանոր հաջողություններն ուրախացնելու են բոլորին՝ առաջին հերթին հանդիսատեսին: Նախարարի խոսքով՝ ի վերջո, որակյալ մշակույթին հաղորդակցվելը հասարակության համար կդառնա կյանքի կարևոր կենսակերպ:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նույնպես շնորհավորել է Կարեն Դուրգարյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք և ստեղծագործական հաջողություններ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին՝ շեշտելով, որ արձանագրված բարձր ցուցանիշները յուրաքանչյուրի կատարած աշխատանքի հանրագումարն